Երևանում վրաերթի են ենթարկել 80–ամյա կնոջ

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Միքայել Ղ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 80-ամյա Ռայա Հ.-ին»–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով հարուցվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վրաերթ Երևանում. շտապօգնություն և ոստիկանություն է ահազանգել վարորդը
Կայքի տեղեկություններով` վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: