Թուրքիայում սողանք է տեղի ունեցել, կա զոհ և տուժած. տեսանյութ

Մահացածների և վիրավորների քանակի մասին տվյալները ճշտվում են։
Sputnik
Թուրքիայի Արդվին քաղաքում սողանք է տեղի ունեցել, հաղորդում է թուրքական TRT հեռուստաալիքը։
Նշվում է, որ Քեմալփաշայի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել են 4 բեռնատարներ, որոնք անցնում էին ճանապարհի այս հատվածով։
Անկարայում սողանքի հետևանքով բնակելի շենքի պատ է փլուզվել
Նրանցից երկուսն ընկել են փլատակների տակ։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Տուժածների թիվը, հնարավոր է` ավելի մեծ լինի, տվյալները դեռ ճշտվում են։