Ստոլտենբերգն ասել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության ստորագրման օրը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունիսի 28-ին և կավարտվի հունիսի 30-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցման արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին։ Այս մասին Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Երեկ գագաթնաժողովի ժամանակ կայացվեց ամենակարևոր քաղաքական որոշումը` հրավիրել Շվեդիային և Ֆինլանդիային։ Անդամակցման արձանագրության ֆորմալ ստորագրումը կկայանա հուլիսի 5-ին, Ֆինլանդիայի և Շվեդիայի արտգործնախարարների ներկայությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
ՆԱՏՕ-ին միանալը կշռադատված չէր, Շվեդիան ու Ֆինլանդիան տրվեցին ռուսաֆոբ մոդային․ Բալասանյան
Արձանագրության ստորագրումը ՆԱՏՕ-ին նոր անդամների միացման գործընթացի փուլերից մեկն է և, ըստ էության, լրացում է պայմանագրին։ Ստորագրումից և վավերացումից հետո արձանագրությունը դառնում է պայմանագրի անբաժանելի մաս և թույլ է տալիս հրավիրված երկրին դաշինքի մասնակից դառնալ։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովը մեկնարկել է Մադրիդում հունիսի 28-ի երեկոյան և կավարտվի այսօր։ Գագաթնաժողովին հրավիրված են նաև դաշինքի այնպիսի գործընկեր երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։