Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգերի մարտական աշխատանքը։
Զինվորականները հարված են հասցրել ուկրաինական զինված ուժերի ամրություններին։
Կրակի վերահսկումն ու ճշգրտումն իրականացվել է անօդաչուների օգնությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 127-րդ օրը։