Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում երկու անգամ ծաղրել է Ջոնսոնին. կադրեր Մադրիդից

Համացանցում տարածվել են Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հաղորդակցության կադրերը։
Sputnik
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում զրուցելով ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որոշել է կատակել։
«Նա խայտառակություն է մեզ համար»,- ասել է Էրդողանը՝ ցույց տալով մոտակայքում կանգնած Մեծ Բրիտանիայի վարչապետին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անմիջապես չի արձագանքել այդ կատակին։ Դատելով դեմքի արտահայտությունից՝ նրան այնքան էլ դուր չի եկել Էրդողանի պահվածքը։
«Արան շատ ավելի լավ կթարգմանի». զավեշտալի դրվագ` Թուրքիայում Միրզոյանի ելույթի ժամանակ
Տեսնելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը նյարդայնանում է, ԱՄՆ նախագահը միջամտել է․
«Սա կատակ է, կատակ, հանգստացիր, Բորիս»:
Գագաթնաժողովի երկրորդ օրը նույնպես առանց կատակների չի անցել։ Էրդողանը, անցնելով Մեծ Բրիտանիայի վարչապետի կողքով, ձեռքը դրել է նրա ուսին։ Ջոնսոնը շրջվել է, իսկ հետո վեր թռել՝ փորձելով Էրդողանի ձեռքը հեռացնել իր ուսից։
Միաժամանակ նա շտապել է դիմել Թուրքիայի նախագահին՝ «Ինչպե՞ս ես, բարեկամս»։
Էրդողանը պարզապես ժպտացել է և շարունակել քայլել։ Կադրերում երեւում է, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ծիծաղում տեսարանի վրա։
Զավեշտալի դեպք Ռադիո Marshall-ի ուղիղ եթերում. ի՞նչ է պահանջել ունկնդիրը. տեսանյութ