ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանn այսօր ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի:
Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: