Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար

Ըստ Վլադիմիր Զելենսկու խորհրդականի՝ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է հինգ տարվա ՀՆԱ-ին համարժեք գումար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ուկրաինական տնտեսության և ենթակառուցվածքի վերականգնման համար կպահանջվի մոտ 1 տրիլիոն դոլար, ինչը հավասար է երկրի հինգ տարվա ՀՆԱ-ին: Տեղեկությունը հայտնել է Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։

«Քանի որ 650 մլրդ ԱՄՆ դոլարը կազմում են միայն պատերազմի պատճառով Ուկրաինայի ուղղակի կորուստները, և եթե այդ թվին ավելացնենք անուղղակի վնասը, ապա այդ թիվը կավելանա մինչև 1 տրլն ԱՄՆ դոլար։ Մեզ պետք են այդ գումարները»,- ասել է Ուստենկոն «Եսպրեսո» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ այդ գումարը հավասար է երկրի հինգ տարվա ՀՆԱ-ին, եթե համեմատենք անցյալ տարվա դոլարային ՀՆԱ-ի հետ, որը հասել է պատմական առավելագույնին ու կազմել գրեթե 200 մլրդ դոլար: Զելենսկու խորհրդականը նշել է, որ ամեն ամիս Ուկրաինան որպես դրամաշնորհ շուրջ 5 մլրդ դոլար է ստանում, թեև հիմա կապիտալի փոխառման շուկաները երկրի համար փակ են:
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ԶՈւ-ին տվյալներ է փոխանցում կոմերցիոն արբանյակներից. Ռոգոզին
Ավելի վաղ Զելենսկին տնտեսության վերականգնման ու ենթակառուցվածքների օբյեկտների արժեքը գնահատել էր 600 մլրդ դոլար: