Կազանի բնակիչը փորձել է Հայաստանի տարածքով որպես վարձկան մեկնել Ուկրաինա

Տղամարդն ինտերնետով կապ է հաստատել իր «ապագա գործընկերների հետ» և նունիսկ դիմել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կազանի դատարանը կալանավորել է տեղի մի բնակչի, որը փորձել է Հայաստանի և Վրաստանի տարածքով մեկնել Ուկրաինա որպես վարձկան` օտարերկրյա լեգեոնին միանալու և ռուսական բանակի դեմ կռվելու ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, տղամարդը համացանցի միջոցով կապ է հաստատել իր «ապագա գործընկերների հետ» և մշակել Հայաստանի և Վրաստանի տարածքով Ուկրաինայի անօրինական զինված խմբի վերահսկողության տակ գտնվող տարածք հասնելու իր գաղտնի երթուղին։
Դատարանում ասվել է, որ նա նույնիսկ դիմել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմական կցորդին՝ իրեն աջակցելու խնդրանքով։
«Գիտակցելով հանցավոր մտադրությունը, 2022 թվականի մարտին նա Վրաստանի տարածք է տեղափոխել նախկինում ձեռք բերած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ձեռք է բերել Մոսկվա-Երևան չվերթի տոմս, որով մայիսի 18-ին փորձել է մեկնել Հայաստան։ Բայց ձերբակալվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ապօրինի զինված կազմավորմանը միանալու փորձի համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը