Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Ջոլի

Կանադայի դիվանագիտության առաքելությունն է լինելու գլոբալ խաղաղության և ժողովրդավարության ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին։

«Դա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը»,- գրել է նա։

Կանադացի պաշտոնյան նաև հայտնում է, որ Կանադայի դիվանագիտության առաքելությունն է լինելու գլոբալ խաղաղության և ժողովրդավարության ապահովումը։
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանում Կանադան միայն հյուպատոսություն ուներ։ Կանադա մուտքի իրավունք ստանալու կամ փաստաթղթային այլ հարցերի համար ՀՀ քաղաքացիները ստիպված էին դիմել Կանադայի` Մոսկվայում գտնվող դեսպանատուն։