Հայաստանի որոշ մարզերում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր և առաջիկա երեք օրերին գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում մեծ է կարկուտի հավանականությունը։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի:
Եղանակի տեսություն
Երևանում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 31-33, գիշերը` 18-20 աստիճան տաքության սահմանում։