Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանի համար քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն համոզմունք է հայտնել, որ Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն, որի արդյունքում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացի:
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:
Նա նշել է, որ Երևանի համարքաղաքային տնտեսության կառավարման բնագավառում Լիոնի հետ փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է:
«Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում»,-ասել է նա։
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Երևանի քաղաքապետը Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ այն լավ առիթ կլինի 2023թ. մեկնարկող եռամյա ծրագիր մշակելու առաջարկը միասին քննարկելու տեսակետից:
Նշենք, որ հանդիպման ավարտին ստորագրված փոխըմբռնման հուշագիրով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։