Բայդենը Իսպանիայի թագավորի մոտ ընդունելության ժամանակ խախտել է արարողակարգը

Սոցիալական ցանցերում նկատել են, որ ԱՄՆ նախագահը, հնարավոր է, սկսել է սեղանի վրա հուշում փնտրել, կասկածելով՝ արդյոք իր տեղն է նստել և չհասկանալով, թե ինչ պետք է անի։
Sputnik
Սա Իսպանիայում Բայդենի հետ տեղի ունեցած միակ անսովոր դեպքը չէ։ Ընթրիքից առաջ ԱՄՆ նախագահը խախտել է կանոնակարգը, սկզբում ողջունելով Լետիսիա թագուհուն, և հետո միայն թագավորին։ Իսկ հետո, լուսանկարվելիս, նույնիսկ գրկել է թագուհու իրանը։
Ի դեպ, Ջիլ Բայդենն իր հերթին ամուսնուց հետ չի մնացել․ Սպիտակ տան ղեկավարի տիկինն ուշացել է Իսպանիայի թագուհու հետ հանդիպումից, ինչը կանոնակարգի կոպիտ խախտում է։ Ուշացման պատճառով թագուհին ստիպված է եղել մենակ կանգնել փողոցում՝ տասնյակ լրագրողների աչքի առաջ։
Ընդ որում, ուշանալը Ջիլ Բայդենի միակ մեղքը չի եղել։ Հանդիպման սկզբում նա մոռացել է հանել արևապաշտպան ակնոցները, և հանել է միայն թագուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո։