Անհետ կորածների ցավը նույնպես մեծ է, ինչպես հերոսաբար զոհվածներինը. այցելություն Եռաբլուր

Այսօր Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհետ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Եռաբլուր այցելածները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողի մոտ:
1 / 3

Այցելություն Եռաբլուր` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ

2 / 3

Այցելություն Եռաբլուր` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ

3 / 3

Այցելություն Եռաբլուր` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նույնպես այսօր եղել է «Եռաբլուրում»։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյան
ԵԿՄ–ից տեղեկանում ենք, որ Միքայելյանն իր ելույթում ասել է` անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, բայց նրանց ոտնահետքերը մեր պատմության էջերում են:

«Անհայտ կորածների ցավը նույնպես մեծ է մեզ համար, ինչպես հերոսաբար զոհվածներինը: Նրանց կատարած հայրենանվեր սխրանքը երբեք չի մոռացվի»,- ասել է Միքայելյանը։

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հայտնել էր` 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինվորական, 20-ը՝ քաղաքացիական։ Իսկ ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` արցախյան 2 պատերազմներից հետո գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք, որից 208-ը 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն արցախյան առաջին պատերազմից։