Աֆղանստանի մի շարք շրջաններում երկրաշարժի հետևանքով մահացել է բնակչության շուրջ 80%–ը

Աֆղանստան
Պակիստանի սահմանին գտնվող Պակտիա լեռնային նահանգը չափազանց շատ է տուժել երկրաշարժից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Աֆղանստանում գրանցված երկրաշարժը լեռնային մի շարք շրջաններում խլել է բնակչության շուրջ 80%–ի կյանքը, փրկվածներն էլ դրսում են մնացել։
Պակիստանի սահմանին գտնվող Պակտիա լեռնային նահանգը չափազանց շատ է տուժել վերջերս տեղի ունեցած երկրաշարժից։ ՌԻԱ Նովոստիի թղթակիցն այցելել է մի տուն, որի վերին հարկերի փլատակների տակ 8–հոգանոց ընտանիք է մահացել։ 18-ամյա Մահմուդը կորցրել է հարազատներին, միայն փոքր քույրն է ողջ մնացել։
«Մենք խնդրում ենք, որ միջազգային կազմակերպություններն ու բարեգործական ընկերություններն օգնեն մեզ վերականգնել տներն ու դպրոցը», - ասել է Մահմուդը։
Այժմ նա ապրում է բարեկամների տանը ու, չնայած սարսափելի վշտին, փորձում է ծրագրել ապագան։ Ուզում է վերականգնել տունը, օգնել քրոջը, որ կրթություն ստանա։
Ի՞նչ կլինի, եթե կնոջ դեմքը երևա. խիստ սահմանափակումներ Աֆղանստանում
Հիշեցնենք` Աֆղանստանում հունիսի լույս 23-ի գիշերը 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել: Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման (ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է) առաջնորդ Հայբաթուլա Ախունձադան կոչ է արել միջազգային հանրությանը ու հումանիտար կազմակերպություններին երկրաշարժից հետո օգնել Աֆղանստանին: Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 1,1 հազարի, տուժել է ավելի քան 1650 մարդ:
ԱՀԿ-ն գրեթե 10 տոննա դեղամիջոց է ուղարկել Աֆղանստանի երկաշարժից տուժած շրջաններին