Թուրքիան համաձայնել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնան

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյո
Թուրքիան, Շվեդիան, Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն համատեղ հայտարարություն են ստորագրել Մադրիդում կայացած բանակցություններից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի գրասենյակը հայտնում է, որ Թուրքիան այս շաբաթ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Ֆինլանդիայի առաջնորդը հայտարարել է, որ ուրախ է դաշինքին անդամակցելու ճանապարհին «թուրքական փուլը» ավարտին հասցնելու կապակցությամբ։
Թուրքիան, Շվեդիան, Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն համատեղ հայտարարություն են ստորագրել Մադրիդում կայացած բանակցություններից հետո։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ բանակցություններից անմիջապես հետո։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր էին ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան Շվեդիայի ու Ֆինլանդիայի առջև 10 պայման է դրել
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
ՆԱՏՕ-ն Թուրքիայից կոշտ դիրքորոշում չէր սպասում Ֆինլանդիայի և Շվեդիայի հարցում