ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Երեկ՝ ժամը 15:15-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի խցերից մեկը:
«Խցի պատուհանի դրսային հատվածից հայտնաբերել են ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերել են խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից: Անձնական զննության ենթարկելով խցում պահվող կալանավորված անձին՝ ծառայողները վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են 22,47 գրամ քաշով սև, կասկածելի զանգված»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մոտ արգելված իրեր են հայտնաբերել
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: