Մարիուպոլում ականազերծում են նոր բնակելի տների համար նախատեսված տարածքը. տեսանյութ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը կից ինժեներական զորքերը սկսել են Մարիուպոլում բազմաբնակարան շենքերի շինարարությունը:
Sputnik
RUPTLY-ի հրապարակած կադրերում սակրավորներն ականազերծում են Մարիուպոլի շինարարական հատվածը։
«Հայտնաբերվել է ութ զինամթերք, բոլորը տեղում ոչնչացվել են», - ասել է ՌԴ ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի սակրավորներից մեկը:
Այս պահին շինարարները 12 հինգհարկանի տան հիմք են գցում։
Պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի ներկայացուցիչ Մաքսիմ Ապարինովն ասել է, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի նոյեմբերի 1-ին։
ԱՄԷ-ն Ռուսաստանին առաջարկել է աջակցել Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հարցում․ աղբյուր