Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան, Օղակաձև այգում նստած կին
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները դեռ կշարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հունիսի 28-30-ը գիշերը, հուլիսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում մեծ է կարկուտի հավանականությունը։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում նույնպես կարճատև անձրև է սպասվում երեկոյան ժամերին։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30, գիշերը` 18-20 աստիճան տաքության սահմանում։