Դատարանը թույլատրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել ՌԴ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
ՌԴ-ում կանցկացվի ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին դատարանը թույլատրեց հուլիսի 9-13-ը գտնվել ՌԴ-ում և մասնակցել ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստին։
Համապատասխան որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Սիլվայի գործով» դատական նիստում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Համապատասխան միջնորդությամբ հանդես եկավ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի հունենա հուլիսի 19-ին, ժամը 13․00-ին։