ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Վարդանյանը 130 կգ քաշային կարգում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նրա մրցակիցը կլինի թուրք Տալիպ Չիֆտչին։
Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել էր ուկրաինացի Միխայլո Վիշնևսկիին, իսկ սփոփիչ գոտեմարտում 9։0 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանին և ստացել բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Հռոմում։