Վթար Աշտարակ-Էջմիածին ճանապարհին․ վարորդներից 1-ը տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է

ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին
Փրկարարները երիտասարդ վարորդի դին հատուկ տեխնիկայի օգնությամբ են դուրս բերել ավտոմեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Աշտարակ-Էջմիածին ճանապարհին` Սասունիկ գյուղի մոտակայքում, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 24-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացել է հունիսի 27-ին` ժամը 02։46-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա․ Մ․, ծնված 1972 թ․) և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Լ․ Մ․, ծնված 1998 թ․). վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ Ա․Մ․-ն մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Լ․ Մ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին
Ավտովթար Տավուշի մարզում. 5 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է