Թերեք գետի վարարման հետևանքով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է, այդ պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում 80 մետր երկարությամբ հատված է վնասվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այժմ քայլեր են ձեռնարկվում հարցը սեղմ ժամկետում լուծելու և ճանապարհը վերականգնելու համար։
Դեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր։