ՌԻԱ Նովոստիի թղթակիցն այցելել է Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատի տարածք, որի մաքրումն իրականացնում են չեչենական «Ախմատ» ստորաբաժանման և ԼԺՀ ժողովրդական միլիցիայի մարտիկները։
Ձեռնարկությունում հայտնաբերվել են արևմտյան արտադրության զենքի գաղտնարաններ, մեծ քանակությամբ զինամթերք։
Այս ընթացքում շարունակվում են Սևերոդոնեցկի հրետակոծությունները ուկրաինական կողմից։ ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի մարտիկի խոսքով՝ իրենց ամեն օր խաղաղ բնակիչներ են դիմում՝ խնդրելով տարհանել Լուգանսկի, Դոնեցկի կամ Ռուսաստանի տարածք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։