Մեր տղաների մասին ոչ մի լուր չունենք. կոմբինատի աշխատողները փակել են Կապան-Երևան մայրուղին

Լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներն անհանգստանում են իրենց գործընկերների ճակատագրի մասին, որոնք հանքում են, և այնտեղ կապի միջոց չկա։
Sputnik
«Չաարատ Կապան» ՓԲԸ աշխատակիցները փակել են Կապան-Երևան մայրուղին և պահանջում են հանքի տարածքում վերականգնել կապի միջոցները, որպեսզի որևէ տեղեկություն ստանան հացադուլ հայտարարարած իրենց գործընկերների մասին։
Հանքարդյունաբերողները կազատվեն պետտուրքից, բայց պետության եկամուտները կավելանան
Ավելի վաղ 4 աշխատակից հանք է մտել, հայտարարել հացադուլ. պահանջում են աշխատավարձերը բարձրացնել, ինչպես նաև տրամադրել բժշկական ապահովագրություն։ Որոշ ժամանակ անց նրանց հետ կապը կորել է։

«Պահն արդեն օրհասական է, երեկվանից մեր տղաները հացադուլ են սկսել։ Հանքում գտնվող տղաների հետ կապ չկա, տեղեկություն չունենք նրանցից։ Մենք պահանջում ենք շատ արագ կապի բոլոր միջոցները վերականգնել, որ իմանանք մեր տղերքի կյանքի մասին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ կոմբինատի աշխատակիցները այս հարցով հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։