Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ ռուսական զինուժին մեղադրելու համար․ ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցև. Արխիվային լուսանկար
Ցինիկ սցենարի իրականացման և ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում առանց էլեկտրաէներգիայի կմնա Ուկրաինայի կենտրոնական շրջանների մեծ մասի բնակչությունը և կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կիևը պատրաստ է պայթեցնել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ը՝ էներգետիկ և հումանիտար ճգնաժամի ստեղծման համար ռուսական ԶՈւ-ին մեղադրելու նպատակով, հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով՝ հավաստի հաստատված է, որ Կիևի ռեժիմը հերթական սադրանքն է նախապատրաստել՝ նպատակ ունենալով ՌԴ ԶՈւ-ին մեղադրել Ուկրաինայի կենսապահովման կարևորագույն տարրերի ոչնչացման և էներգետիկ ու հումանիտար ճգնաժամի ստեղծման համար:
«Դրա իրականացման համար ուկրաինական հրամանատարությունը նպատակաուղղված կերպով իր զինված կազմավորումները տեղակայել է Կրիվորոժսկայա ջերմաէլեկտրակայանում (Զելենոդոլսկ քաղաք, Դնեպրոպետրովսկի մարզ), որի տարածքից հրետանու և ՀԿՌՀ ստորաբաժանումներն ամեն օր (2022 թվականի հունիսի 24-ից ի վեր) դուրս են գալիս կրակային դիրքեր, կանոնավոր գնդակոծում են Խերսոնի մարզի հյուսիսային շրջանները և թաքնվում էլեկտրակայանների հետևում՝ ռուսական զորքերին հրահրելով պատասխան կրակ բացել»,-ասել Է գեներալը ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է Միզինցևը, «չի բացառվում, որ չկարողանալով ռուսական զինված ուժերին հրահրել հարվածել Կրիվորոժսկայա ՋԷԿ-ին, ուկրաինացի ազգայնականները կարող են իրենք պայթեցնել էլեկտրակայանի մասերը և միջազգային հանրությանը ռուսական զորքերի կողմից հարված հասցնելու կեղծ ապացույցներ ներկայացնել»:
Նա հավելել է, որ այս ցինիկ սցենարի իրականացման և ՋԷԿ-ի օբյեկտների ոչնչացման դեպքում առանց էլեկտրաէներգիայի կմնա Ուկրաինայի կենտրոնական շրջանների մեծ մասի բնակչությունը և կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ:
Միզենցևը Կրիվորոժյեի ՋԷԿ-ի ղեկավարությանը, սպասարկող անձնակազմին, Դնեպրոպետրովսկի մարզի բնակիչներին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել նման սադրանք թույլ չտալու համար և հրապարակային բողոքով հանդես գալ զինված կազմավորումների կողմից էներգետիկ օբյեկտների օգտագործման դեմ։
ՄԱԿ-ը հուսով է, որ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման բանակցությունները կշարունակվեն
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։