Շաբաթվա կեսին ճանապարհի երթևեկելի հատվածի վրա քարաթափման պատճառով ավտոմայրուղով երթևեկությունն արգելվել էր, վարորդներին թույլատրվել էր երթևեկել ճանապարհի մաքրումից հետո միայն:
Սակայն հետո Ռոքի թունելի Հյուսիսային պորտալի Բուրոն կետի շրջանում ճանապարհահատվածը ողողել են սելավաջրերը։ Մայրուղին հաջողվել է օպերատիվ կերպով մաքրել։
Միևնույն ժամանակ հորդառատ անձրևների պատճառով փակ է Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը։ Վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 136-րդ կիկոմետրի 80 մետր երկարությամբ հատվածը: