Հայաստանում հայտարարագիր չներկայացնելու համար առաջին անգամ պաշտոնյա է դատվել

Դատարան
Դատախազությունը հայտնում է, որ Մաթևոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել. սահմանվել է 2 տարվա փորձաշրջան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ գույքի ու եկամուտների հայտարարագիր չներկայացնելու փաստով մեղադրական դատավճիռ է կայացվել պաշտոնյայի նկատմամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժից, դատապարտված պաշտոնյան Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մաթևոսյանն է։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2022թ. մարտի 9-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ Մաթևոսյանը, 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ը, զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը անգամ այն բանից հետո, երբ 2021թ.-ի դեկտեմբերի 8-ին նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթու կիրառվել է վարչական տույժ:
Դատախազը կաշառք է ուզել մեղմ պատիժ նշանակելու համար. Աբրահամյանը մանրամասներ է հայտնում
Վարչական տույժի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում կրկին դիտավորությամբ հայտարարագիր չներկայացնելու հիմքով Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) 1-ին մասով:
2022թ. հունիսի 21-ին Մաթևոսյանը դատարանի կողմից այդ արարքում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարվա ազատազրկման՝ զրկվելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Դատախազությունը հայտնում է, որ Մաթևոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել. սահմանվել է 2 տարվա փորձաշրջան։
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքը քրեականացվել էր 2017թ. սեպտեմբերի 6-ից։
«Մխիթար Գոշ» համալսարանը խուսափել է հարկեր վճարելուց. ԱԱԾ-ի նոր բացահայտումը