Հայ երիտասարդները Օրենբուրգում մասնակցել են «Eurasia Global» երիտասարդական համաժողովին

Հայ երիտասարդները Օրենբուրգում մասնակցել են «Eurasia Global» երիտասարդական համաժողովին
Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին, տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:
Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։ Աշխատանքային ծրագրում ընդգրկված էր ավելի քան 50 միջոցառում:
«Մեր պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- տպավորությունների մասին պատմել են Հայաստանը ներկայացնող երիտասարդները։
Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներկայացվել է 4 ուղղությամբ՝ «Բարություն», «Կարիերա», «Մեդիա», «Հայրենակիցներ», որոնք համընկնում էին զուգահեռ իրականացվող «Росмолодежь» դրամաշնորհային մրցույթի գործունեությանը: