Գարեգին Բ–ն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին. կարևորվել է հայ համայնքի դերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին, տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Գարեգին Բ-ն գոհունակությամբ է անդրադարձել հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց ամրապնդման գործում:
Նորա Արիսյան
«Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձ կատարեց Սիրիայում ահաբեկչական գործողությունների, Արցախում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին։ Նա վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ-ն նաև իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։
1 / 2

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին

2 / 2

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին

Նորա Արիսյանն իր հերթին կաթողիկոսին ներկայացրել է Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակել Նորա Արիսյանը։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։ Տարբեր տարիներին հայերեն և արաբերեն դասախոսություններով հանդես է եկել Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում, Միացյալ Արաբական Էմրություններում, ԱՄՆ-ում և այլուր։