«Զանգեզուր» պետական արգելավայրում տեսախցիկը միասին ֆիքսել է հայկական մուֆլոնների և բեզոարյան այծերի։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը` ֆեյսբուքյան էջում տեսանյութ տեղադրելով։
Տեսայութում երևում է` ինչպես են կենդանիները միմյանց հետ խաղում։
Նշենք, որ հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը վտանգված տեսակ են համարվում։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն` բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն դրամ։
Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս, ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով։