Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան:
Տեղեկությունը հայտնում են քաղաքապետարանից։
«Ընդ որում, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու կողմից անտեսվել են»,-նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցապատման ցանկացած փորձ դատապարտված է լինելու նույն ճակատագրին։