Սիմֆերոպոլի ցածրադիր շրջանները և Ղրիմի հինգ գյուղերը անձրևների պատճառով հեղեղվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
«Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով վեց բնակավայր է հեղեղվել՝ Սիմֆերոպոլի շրջանի հինգ գյուղերն ու Սիմֆերոպոլը», - հայտնել են ԱԻՆ-ից։
Անձրևները շարունակվում են։ Փրկարարական վարչության տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 263 մարդ և 27 միավոր տեխնիկա։
Ղրիմի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ գիշերը 4 ժամում Սիմֆերոպոլում 33 միլիմետր տեղումներ են գրանցվել՝ ամսական նորմայի կեսից ավելին։