Հարավային Աֆրիկայի պանդոկներից մեկում 22 մարդ է մահացել

Պրետորիա, ՀԱՀ. Արխիվային լուսանկար
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր մահացածները դեռահասներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հարավային Աֆրիկայի պանդոկներից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 22 մարդ է մահացել, հայտնում է նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գրասենյակը։
Նախագահն իր ցավակցությունն ու անհանգստությունն է հայտնել այսօր վաղ առավոտյան ՀԱՀ-ի Արևելա-Կապսյան գավառի Իսթ Լոնդոն քաղաքի պանդոկներից մեկում 22 դեռահասների մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետության Արևելա-Կապսյան գավառի Իսթ Լոնդոն քաղաքի պանդոկում 17 մարդու մահացած են գտել, դեպքի հանգամանքները դեռ պարզված չեն։ Տեղական լրատվամիջոցները կարծում են, որ մահվան պատճառը կարող է լինել հրմշտոցը կամ զանգվածային թունավորումը։ Նրանց տեղեկություններով՝ բոլոր մահացածները երիտասարդներ են։