Արզնի-Նոր Գեղի-Լուսակերտ 10կմ-ոց ճանապարհը հիմնանորոգվում է սառը վերամշակման տեխնոլոգիայով, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Տարիներ շարունակ չվերանորոգված ճանապարհը նոր տեխնոլոգիայով վերանորոգելու համար չնայած շատ ռեսուրս ու ժամանակ է ծախսվում, բայց այն ավելի երկարակյաց կլինի։
«Ռիսկ եմ անում և ասում, որ 10 տարվա երաշխիք եմ տալիս»,- ասում է շինարարության ղեկավար Դանիել Աբովյանը։
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ նախատեսվում է ամեն տարի 500 կիլոմետր ճանապարհ նորոգել։ Այս տարի ճանապարհաշինական աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ավելի քան 47 միլիարդ դրամ: