Ողբերգական վթար Սիսիան–Երևան ճանապարհին. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոց են տեղափոխել

Սիսիան–Երևան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում երկու ավտոմեքենաներ են բախվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 4-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է հունիսի 24-ին` ժամը 22։07-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» և «KamAZ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1985թ․) մակնիշների ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով քաղաքացիներից մեկը` Ն․ Ս․-ն (ծնված 1981թ․), մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com–ը հայտնում է, որ մահացածը պայմանագրային զիծառայող է։
Երևանի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին վրաերթի են ենթարկել մի կնոջ ու նրա 4–ամյա թոռանը