Քամին կշարունակի «գժություններ անել» Երևանում և մարզերում. եղանակի տեսություն

Երևան
Հայաստանի շրջանների մեծ մասում կարկուտի հավանականություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Այսօր և վաղը ցերեկը Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում, հունիսի 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում այսօր և վաղը կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: