«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը պսակադրվել է Սաղմոսավանքում։
Առաջին կադրերը հրապարակել է «Իմ քայլը» շարժման հիմնը դարձած երգի երաժշտության հեղինակ և կատարող Հայկ Ստվերը, որը Մխիթար Հայրապետյանի հարազատ եղբայրն է։
«Եղբորս հարսանիքը»,- տեսանյութին կից գրել է նա։
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հարսնացուն Լյուսի Վանա Կարապետյանն է: Նա սիրիահայ է, աշխատել է սփյուռքի նախարարությունում, երբ Մխիթար Հայրապետյանը նախարար էր. ծանոթացել են հենց այդ ժամանակ:
Նույն աղբյուրի տեղեկություններով` հարսանյաց արարողությունը կայանալու է «Armenia wine» ռեստորանում, խնջույքին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` Հայրապետյանը 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ սփյուռքի նախարար, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։