Զոլոտոեում ռուսական կողմին հանձնված ուկրաինացի զինվորը պատմել է, որ վերապատրաստվել է անգլիացի և ամերիկացի հրահանգիչների ղեկավարությամբ։
«Անգլերեն էին խոսում, թարգմանիչ էլ կար»,- ասել է զինվորականը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։