Արտակարգ դրության տեղային ռեժիմ է սահմանվել Սոչիի Լազարևյան շրջանի հեղեղված տարածքներում: Երեք սելավային հոսք է իջել մինչև Ա-147 դաշնային մայրուղի՝ Զուբովա Շչել գյուղից ոչ հեռու։ 11 բնակավայրում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է շուրջ 50 տուն:
Տարերքի հիմնական հարվածն իր վրա է վերցրել Զուբովա Շչել ավանը։ Այնտեղ Չեմիտոկվաջե գետի հոսանքը Սև ծով է քշել–տարել երկու մարդատար ավտոմեքենա, որոնցում ութ մարդ է եղել։
Տարերքի հետևանքների դեմ պայքարում է ավելի քան 1000 մասնագետ և 400 միավոր տեխնիկա:
Փոթորկի նախազգուշացումը, որը հունիսի 22-ից գործում է Կրասնոդարի երկրամասում, երկարաձգել են մինչև հունիսի 27-ը: