ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ռյազանում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 5 հոգու էլ հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն, նրանց վիճակը կայուն է։
ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը ուսումնավարժական թռիչքի ընթացքում կոշտ վայրէջք է կատարել Ռյազանի մարզում։
«Ուսումնավարժական թռիչքի ընթացքում շարժիչի անսարքության պատճառով անձնակազմը որոշել է վայրէջք կատարել։ Գետնին դիպչելիս ինքնաթիռը վթարվել է»,- հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Ինքնաթիռն ընկել է քաղաքի տարածքում՝ ամառանոցային ավանի մոտ։ Բարեբախտաբար, բնակելի տներ չեն վնասվել։