Ուկրաինայի հրամանատարությունն ուղարկել է զինծառայողներին Գորսկոյե (ԼԺՀ)՝ առանց հստակ դրված խնդիրների ու պատշաճ պատրաստվածության։ Զինծառայողներն ասում են, որ գերի հանձնվելը ողջ մնալու միակ հնարավորությունն էր։
Ընդհանուր առմամբ, Գորյսկոե բնակավայրի մոտակայքում մոտ 41 զինծառայող է գերի հանձնել։
«Մեզ ուղղակի եսիմ ուր շպրտեցին, առանց որևէ բանի, ոչ ոք ոչինչ չասաց՝ ինչպես պետք է գործել... Ասացին՝ եթե ուզում եք ապրել, զենքը վայր դրեք, մենք էլ զենքը վայր դրեցինք։ Լավ կերակրում են, խմացնում են, ամեն ինչ լավ է։ Մենք ամբողջական նախապատրաստություն չենք ունեցել, երկու անգամ կրակել ենք՝ ամեն ամեն անգամ 11 փամփուշտ։ Էլ ոչ մի պատրաստության չի եղել», - պատմել է գերիներից մեկը, խոսելով սուրժիկով (ռուսերենի և ուկրաիներենի խառնուրդ)։
Մեկ այլ ռազմագերի խոսել է ստորաբաժանումների միջև կապի հետ կապված խնդիրների մասին, որոնք հանգեցրել են նրան, որ իրենց խումբը կտրվել է բոլորից ու դատապարտվել ջախջախման։
Եվս մեկ գերի խոսել է ռուս զինվորականների մարդասիրական վերաբերմունքի մասին։
«Մենք ասես ափի մեջ լինեինք, չէինք տեսնում հակառակորդին։ Եթե զենքը վայր չդնեինք, մենք փաստացի առանց մարտի կմեռնեինք։ Որոշում է կայացվել անձնակազմի կյանքը պահպանելու համար վայր դնել զենքն ու հանձնվել գերության։ Մեր կյանքը պահպանեցին, չեն ծեծել։ Ջուր, սնունդ են տալիս, մեզ հետ լավ են վարվում», - ասել է նա։