Ուկրաինայի ԶՈւ-ի հրետանակոծության հետևանքով 30 հազար տոննա ցորեն է վնասվել. տեսանյութ

ՈւԶՈւ-ն շարունակում է ակտիվորեն գնդակոծել քաղաքացիական ենթակառուվածքի օբյեկտները, այդ թվում՝ հացահատիկի պահեստները։
Sputnik
ԼԺՀ-ի Ռուբեժնոյե քաղաքում ուկրաինական հրետանու ռմբակոծությունից հետո այրվում է հացահատիկի ամբարձիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Արկերը շարքից հանել են ամբարձիչները, ընդ որում, երևում է, որ հրետակոծությունը եղել է Լիսիչանսկի կողմից, որը շարունակում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ մնալ։
Տեղի բնակիչների խոսքով, վերջին անգամ ռումբեր ընկել էին մի քանի օր առաջ։ Գյուղատնտեսական արտադրանքի հսկայական կույտեր դուրս են թափվել պահեստներից, դրանցից ծուխ է բարձրանում, հացահատիկը մասամբ սևացել է։
Հրդեհի վայր տեղի բնակիչներ են գալիս` պարկերով, որպեսզի ցորեն տանեն։ Բուն Ռուբեժնոյե քաղաքում ընդամենը մի քանի խանութ է բաց, մարդկանց մեծ մասը գումար չունի, քանի որ այստեղ ուկրաինական բանկային քարտերը չեն գործում։
«Ես գիտեմ, որ այստեղ կարող եմ հացահատիկ հավաքել, որով կարելի է կերակրել հավերին կամ փորձել հաց թխել»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է կանանցից մեկը, որ հեծանիվով մոտեցել էր ամբարձիչին։ Հեծանվի զամբյուղի մեջ պարկեր էին։ Նրա հարևաններից ոմանք գալիս են կցորդով մեքենաներով։
«Գոլդեն Ագրո» ՍՊԸ-ի ամբարձիչ համալիրը բացվել է 2020 թվականին։ Այնտեղ 30 հազար տոննա ցորեն է տեղավորվում։