ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի առաջին մանկական քաղաքային հիվանդանոցը, որպեսզի հետո դրանում մեղադրեն ռուսական բանակին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ «Կրակեն» ազգայնական գումարտակի և տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադի զինյալները գնդակահարության սպառնալիքով բուժհաստատություն են բերում քաղաքի մյուս հիվանդանոցների անձնակազմին և հիվանդ երեխաների:
Միզինցևն ընդգծել է, որ հիվանդանոցի շենքը ականապատված է, և նեոնացիստները պլանավորում են այն պայթեցնել Խարկովում ռուսական զորքերի կողմից ռազմական օբյեկտներին հրետանային հարվածներ հասցնելու ժամանակ:
«Կեղծ լուսանկարներ և տեսանյութեր պատրաստելու համար քաղաք են ժամանել արևմտյան առաջատար լրատվական գործակալությունների թղթակիցները», - նշել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 120-րդ օրը։