ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. 102 տարեկանում մահացել է բիկինիի դիզայներ Փոլա Սթաֆորդը։ Տեղեկությունը հայտնում է «9News» հեռուստաալիքը։
Փոլա Սթաֆորդը ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում 1920 թվականին։ Ավագ դպրոցից հետո նա հագուստի դիզայնի դասեր է ստացել Էմիլի Մաքֆերսոնի տնային տնտեսության դպրոցում, որն ընդգրկված էր Մելբուռնի տեխնիկական քոլեջի կազմում։
Բիկինին նա ստեղծել է 1943 թվականին։ Լողազգեստն ի սկզբանե կոչվում էր «ֆրանսիական»։ Սթաֆորդը սովորական մոդելը բաժանել էր երկու մասի և նյութերի բացակայության պատճառով կրճատել գործվածքի քանակը։
Շուտով Ստաֆորդի լողազգեստները ցուցադրվեցին Լոնդոնում և Նյու Յորքում։ Դիզայները համաշխարհային ճանաչում ստացավ։