ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային ցանցի հայտարարությունը կապ չունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, որը կապիկի ծաղիկը համավարակ է անվանել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա ԱՀԿ-ի հայտարարություն չէր: Ըստ երևույթին, Առողջապահության համաշխարհային ցանց կոչվող մի խումբ նման հայտարարություններ է արել, բայց դրանք ոչ մի կերպ կապված չեն ԱՀԿ-ի հետ»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային ցանցը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, հաղորդել էր աշխարհի 58 ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղիկի 3,4 հազար դեպքի մասին և այս հիվանդության բռնկումը հայտարարել էր համավարակ։