ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Խերսոնի մարզի Չերբոբաևկա գյուղի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Յուրի Տուրուլյովի դեմ մահափորձ է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տուրուլյովը թեթև վնասվածք է ստացել։
Վարչակազմի աշխատակիցներից մեկի խոսքով` առավոտյան ական է պայթել այն ճանապարհին, որով երթևեկել է Տուրուլյովը։ Սարքը տեղադրված է եղել խոտերի մեջ` բնակելի տան դարպասի մոտ։
Պայթյունի հետևանքով վնասվել են հարևանությամբ գտնվող շինությունները։ Տեղի բնակիչներից և թիկնապահներից ոչ ոք չի տուժել։