ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Դամասկոսի միջազգային օդանավակայանը հունիսի 23-ից կրկին կաշխատի։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը։
Օդանավակայանը դադարել էր աշխատել շուրջ 2 շաբաթ առաջ` Իսրայելի հարձակումների պատճառով։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հունիսի 10-ին հայտնել էր, որ Իսրայելը հրթիռներ է կիրառել Դամասկոսի հարավում գտնվող մի շարք օբյեկտների ուղղությամբ։ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մեծ մասը, իսրայելական հարձակման հետևանքով 1 խաղաղ բնակիչ է տուժել։
Դրանից հետո օդանավակայանում դադարեցվել էին ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ թռիչքուղին և Դամասկոսի օդանավակայանի լուսավորությունը շարքից հանվել են։ Վնասվել էր նաև տերմինալներից մեկի շենքը։