Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Մայիսի 15-ին դատարանը մերժել էր ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանը կմնա ազատության մեջ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մերժեց Գյումրու «պապիկների գործով» դատախազի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ` դատական ակտը թողնելով անփոփոխ»,- գրել է պաշտպանը։

Մայիսի 15-ին հայտնել էինք, որ դատարանը մերժել է ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել7 անձի, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Գյումրեցի պապիկների» գործով մեղադրյալները կմնան կալանավորված. Վարդևանյան