Վանաձորում տղամարդն ընկել է մետաղյա ձողերի վրա ու մահացել

Վանաձոր
Տղամարդն իր տան ավտոտնակի 2-րդ հարկում է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Լոռու մարզում տղամարդը երկրորդ հարկից ընկել է ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` երեկ` ժամը 15։40-ին, ոստիկանության Բազումի բաժինն ահազանգ է ստացել, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 64-ամյա Էմանուել Չ.-ն է։ Ըստ բնակիչներից մեկի` նրա ինքնազգացողությունը վատացել է և, գտնվելով իր տան ավտոտնակի 2-րդ հարկում, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը. փրկարարները դուրս են բերել վարորդի դին
Դեպքի փաստով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տղամարդու գլխի շրջանում պատռված վերքեր կան։
17-ամյա տղան Կիևյան կամրջից ընկել է. ծառերը փրկել են նրա կյանքը