Ուկրաինացի պահեստայինները Սևերոդոնեցկի մերձակայքում գերի են հանձնվել. կադրեր

Գերիների խոսքով` նրանց մայիսին զորակոչել են մի զորամաս, որը մինչև 2014 թվականը գտնվում էր Լուգանսկում։
Sputnik
Սևերոդոնեցկի արվարձանում` Սիրոտինոյի մերձակայքում, ուկրաինացի 9 պահեստային զենքերը վայր են դրել և հանձնվել` առանց դիմադրություն ցույց տալու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գերիների խոսքով` նրանց մայիսին զորակոչել են № 3035 զորամաս, որը մինչև 2014 թվականը գտնվում էր Լուգանսկում։
Գերի հանձնվածներից երեքը Սևերոդոնեցկից և Ռուբեժնոյեից են, մեկը` պայմանագրային զինծառայող է, մյուսները Լվովի, Տերնոպոլի, Վիննիցայի և Խարկովի մարզերի բնակիչներ են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 118-րդ օրը։